Արմեն Սարգսյանը ստվերային կերպով հովանավորում է «Լուսավոր Հայաստանին». «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական դաշտում իր հետաքրքրություններն ունի։ Եվ մեր աղբյուրների պնդմամբ` նախագահը համագործակցում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ, և, ըստ էության, ստվերային կերպով հովանավորում այդ քաղաքական ուժին:

Ասում են` նա պարբերաբար հանդիպումներ է ունենում «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության պատգամավորներից մի քանիսի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, իհարկե, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչերը հերքեցին այդ լուրը: ԼՀԿ խմբկացության քարտուղար Գևորգ Գորգիսյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Իհարկե, Արմեն Սարգսյանը մեր նախագահն է, մենք նրան շատ հարգում ենք, բայց նման գաղափարներ և մտքեր չկան։ Անգամ նման խոսակցություններ չեմ լսել։ Առաջին անգամ Ձեզնից լսեցի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: