Բուլղարիայում հանդիսավորությամբ բացվել է Շառլ Ազնավուրի հուշարձանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

աշխարհ

Վառնայի «Սոյեդինենիե»  հրապարակում  հանդիսավորությամբ բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ orer.eu-ի տեղեկացնում է, որ հուշարձանի բացման նախաձեռնության հեղինակները «Ազնավուր» հիմնադրամն և Հայ բարեգործական ընդհանուր միության Վառնայի գրասենյակն են։ Հուշարձանի հեղինակը բուլղարացի  քանդակագործ Կրասիմիր Անգելովն է։

Հանդիսավոր ձեռնարկին ելույթներով հանդես են եկել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը, Բուլղարիայում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի կցորդ Իվա Դիկովան, Բուլղարիայի Ինովացիաների եւ զարգացման նախարար Դանիել Լորերը, Վառնայի քաղաքապետ Իվան Պորտնիխը, Վառնայի տարածաշրջանի մարզպետ Բլագոմիր Կոստեւը, ՀԲԸՄ Վառնայի վարչության պատվո անդամ Լեւոն Համբարձումյանը, ինչպես նաեւ Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորներ, գործարարներ, հայ համայնքի տարբեր կազմակերպությունների ղեկավարներ,  համայնքի այլ ներկայացուցիչներ։

Հուշարձանի օրհնության կարգ է կատարել Հայ առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ, Բուլղարիայի թեմի առաջնորդական փոխանորդ, Բալկանյան երկրներում Հայրապետական պատվիրակ  Գերաշնորհ Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը։

Բանախոսները ո ներկայացրել են Ազնավուր երգչին ու արվեստագետին եւ շնորհակալություն հայտնել Վառնայի իշխանություններին՝ այս ձեռնարկին աջակցելու համար։

Հուշարձանին նախորդել էր 20 օր  առաջ Ազնավուրին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի  բացումը։

աշխարհ
աշխարհ

--00--ՏՏ