Կալանավորի մոտ կարճատև տեսակցությունից դուրս եկածի մոտ մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

նկար

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում խուզարկության է ենթարկվել կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, վերջինիս մոտից հայտնաբերվել է հագուստում թաքցված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, փաթեթների հետ միասին 19,3 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, ինչպես նաև դարչնագույն և սպիտակ, փոշենման զանգվածներ՝ փաթեթների հետ միասին համապատասխանաբար՝ 1 և 2,4 գրամ քաշերով:

--00—ԼՄ