Պաշտպանյալին հրապարակային պախարակող փաստաբանի արտոնագիրը պետք է այրվի․ Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 16, 24News

Thumbnail

Կարո՞ղ է արդյոք փաստաբանը ինչ-ինչ պատճառներով հրաժարվել պաշտպանյալին իրավաբանական օգնություն մատուցել։ Ֆեյսբուքյան իր էջում այս հարցին է պատասխանել փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Կարծում եմ` կարող է, պատճառներն էլ շատ կարող են լինել, բայց դրանք պիտի մնան փաստաբան – պաշտպանյալ շրջանակում։

Կարո՞ղ է արդյոք փաստաբանը դա անել հրապարակային` օգտագործելով արտահայտություններ, ներկայացնելով դիրքորոշում, որը կվնասի պաշտպանյալի շահերին, կարծում եմ՝ նման քայլը միայն ծայրահեղ դեպքերում է ընդունելի, երբ պաշտպանյալն է հրապարակային զրպարտում փաստաբանին կամ նրա դեմ այլ գործողություններ է իրականացնում։

Մնացած բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ սեփական պաշտպանյալին հրապարակային պախարակելը, կամ վստահորդին հակառակ կողմին «վաճառելը» այն դեպքերն են, երբ փաստաբանի արտոնագիրը ոչ միայն պետք է դադարեցվի, այլ մանր-մանր կտրտվի, հետո այրվի, իսկ մոխիրը շաղ տրվի հեռու՜, հեռու՜ սարերում…»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա՝ զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով: