Փոխվարչապետը և Լոռու մարզպետը կառավարությունում ընդունել են պղնձաձուլարանի աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկտրչյանը փետրվարի 15-ի երեկոյան ֆեյսբուքյան էջում գրել է, որ կառավարության մասնաշենքում ընդունել են  Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին և գրառմանը կից լուսանկար հրապարակել։ Գրառումը՝ ստորև․

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունեցինք Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին։

Հանդիպման ընթացքում ներկայացրինք ձուլարանի (նաև Թեղուտի հանքի) գործարկման մասով մեր կողմից արվող աշխատանքների ողջ ներկապնակը։

Նաև պայմանավորվել ենք, որ կորոշենք հստակ օր, և ես ամեն շաբաթ պայմանավորված օրը կլինեմ Ալավերդիում՝ ներկայացնելու իրավիճակն ու փոխանցելու ձուլարանի և Թեղուտի հանքի գործարկման հետ կապված ամենաթարմ տեղեկությունները։

Հարազա՛տ ալավերդցիներ, գիտակցելով սպասողական վիճակը, խնդիրների առկայությունն ու արդիականությունը՝ վստահեցնում եմ՝ հնարավոր ամեն ինչ արվում է դրանք ի շահ ձեզ և մեզ բոլորիս լուծման ուղղությամբ։

Համբերություն և հաղթանակ բոլորիս»։