Գեներալ Վարդան Ղուկասյանն այդպես էլ  չհայտնվեց Պաշտպանության հանձնաժողովի կազմում

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով 24News-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը կազակական զորքերի գեներալ-լեյտենանտ է և համարվում է ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի անդամ, տարօրինակ կերպով անհետացել է այդ իսկ հանձնաժողովի անդամների ցանկից: Ըստ մեր աղբյուրների, հենց ԲՀԿ-ն չի ներկայացրել Ղուկասյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջինիս օդիոզ կերպարն ու խորհրդային բանակից ազատվելու պատմությունը: Ըստ որոշ տեղեկությունների, Ղուկասյանը չի հայտնվել Կարմիր բանակի շարքերում մեխ կուլ տալու հետևանքով: Թե ինչ է եղել Գյումրիի նախկին քաղաքապետի նման բողոքի պատճառը՝ մնում է միայն ենթադրել:

Thumbnail