Հայ ձյուդոիստը Սոչիում մարզվել է Պուտինի հետ․ մարզման ժամանակ վնասվել է նախագահի մատը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Սոչիում ուսումնամարզական հավաքի ժամանակ Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի անդամ, ձյուդոյի ստավրոպոլյան դպրոցի ներկայացուցիչ, ՌԴ ձյուդոյի հավաքականի անդամ Արամ Գրիգորյանը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայազգի մարզիկը հաղթանակներ է տարել «Գրան պրի»-ի համաշխարհային առաջնություններում: Այդ մասին հայտնում է Rusarminfo-ին։

ՌԴ նախագահի հետ հանդիպումը Սոչիի «Спорт Юг» մարզական համալիր կատարած այցի շրջանակում է եղել, որտեղ սպորտեսմենները մարզվելիս են եղել: Պուտինը ևս մարզվել է նրանց հետ։

Russia Today-ը մարզումից տեսնյութ էր հրապարակել, որում երևում է, որ Ռուսաստանի նախագահն  ակումբային թիմերի մարզիկների հետ մարզվելիս վնասել է աջ ձեռքի մատը: ՌԴ առաջնորդը ստացել է համապատասխան բժշկական օգնություն, որից հետո շարունակել է մարզումները:

Նշենք, որ երեկ Սոչիում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների միջև: Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը:

Մարզման և մատը վնասելու մանրամասները՝ տեսանյութում։