Նիկոլը փախնելու տարբերակ ունենար՝ կգնար, Արևմուտքը և թուրքերը ստիպում են վերջին սրիկայությունն անել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

Նիկոլը փախնելու տարբերակ ունենար՝ կփախներ, Արևմուտքն ու թուրքերը ստիպում են վերջին սրիկայությունն անել: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ընդդիմությունը փակել է կապիտուլյանտների ճանապարհը դեպ նոր դավադրություն, Նիկոլի օղակը սեղմվում է և նա պետք է գնա։ 

Զաքարյանի կարծիքով, ընդդիմությունը արտահայտում է հայ ժողովրդի կամքը, սա հանուն ինքնության քաղաքակրթական պայքար է։ 

Մեր զրուցակիցը, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարություններին, նշեց, որ եթե թույլ ենք տալիս, որ Նիկոլը մեզ խաբի, ուրեմն անմիտ մարդիկ ենք, լավ է անում, որ խաբում է։ 

Ըստ նրա, պետությունը մեռնում է, իսկ ընդդիմության քննադատները ասում են՝ դե նախկինների օրոք մատը ծուռ էր, հիմա ինչ, թողենք մեռնի՞։

Մանրամասները՝ տեսանյութում։