Մենք մուսուլման ենք, դրա համար մեզ ԵՄ չեն ընդունում․ Էրդողան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը կարծում է, որ իր ղեկավարած երկիրը չի կարողանում մտնել ԵՄ, քանի որ Թուրքիան մուսուլմանական երկիր է: Այս մասին հայտնում է թուրքական «A Haber»-ը:

«Ուրեմն թող նրանք այդ մասին ուղիղ ասեն»,- հայտարարել է էրդողանը:

Անցած տարվա հոկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ ԵՄ-ն երկարաձգում է իր երկիրը կառույցի կազմում ներառելու գործընթացը և կոչ արել կառույցի ներկայացուցիչներին վերջնականորեն կողմնորոշվել:

Թուրքիայի՝ ԵՄ կազմում ընդգրկվելու գործընթացը մեկնարկել է դեռևս նախորդ դարի կեսերին՝ 1963 թվականին: 14 տարի անց Թուրքիայի իշխանությունը կառույցում ընդգրկվելու հայտ էր ներկայացրել, այդուհանդերձ, համաձայնագրի իրագործման հնարավորությունը սկսել է քննարկվել միայն 2005-ին: