Հայաստանից պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 16, 24News

Thumbnail

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2018թ. ավելացել է ավելի քան 20%-ով՝ կազմելով 666 միլիոն 501.7 հազար դոլար: Եվրասիական փորձագիտական ակումբի մասնագետների գնահատմամբ՝ այդ ցուցանիշն ապահովել է նախորդ 3 տարիներին գրանցված աճի շարունակականությունը:

Ադ մասին մամուլի սրահում փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:

«Հայաստանից արտահանման ծավալները, մասնավորապես պատրաստի արտադրանքի արտահանումը Ռուսաստան ավելացել է ավելի քան 2 անգամ»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` հակառակ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արձանագրած հետընթացին, ավելացել են նաև դեպի Ռուսաստան գյուղատնտեսական ապրանքների արտահանման ծավալները:

«Մրգերի արտահանումն ավելացել է մոտ 2 անգամ: Էապես աճել են տեքստիլ արդյունաբերության, ձկնարդյունաբերության ծավալները, և սրանք տպավորիչ թվեր են: Ինչը հուշում է, որ 2019թ. համար այս ոլորտները պետք է լինեն հատուկ ուշադրության կենտրոնում, որովհետև այստեղ,Եվրասիական փորձագիտական ակումբի խորին համոզմամբ, հնարավոր է շարունակական աճ»,- նշեց Արամ Սաֆարյանը: