Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ում հակաիրանական քայլերը «ակնթարթային» պատասխանի կարժանանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 3, 24News

1085092 (1).jpg

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը խոստացել է «անհապաղ պատասխան» տալ  հակաիրանական քայլերի դեպքում, որոնք ԱՄՆ-ն և եվրոպական երեք երկրներ կարող են ձեռնարկել ՄԱԳԱՏԷ-ում՝ Թեհրանի միջուկային գործարքի համատեքստում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին  նախարարը հայտնել է Tasnim գործակալությանը։

«Միացյալ Նահանգների և երեք եվրոպական երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա)  կողմից ցանկացած քաղաքական քայլ ՄԱԳԱՏԷ-ի շրջանակներում, անկասկած, կստանա համաչափ, արդյունավետ և ակնթարթային պատասխան Իրանի կողմից»,-նշել է նախարարը:

--00--ՀԶ