Ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News

․

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ ոստիկանների մեծ մասի վնասվածքները բեկորային են․ նրանք վնասվել են ժողովրդի դեմ իրենց իսկ կիրառած հատուկ միջոցներից։

«Ոստիկանության ծառայողների վնասվածքների մեծամասնությունը, ըստ ստացածս նախնական տվյալների, բեկորային է: Ծառայողները վնասվածքներ են ստացել հենց իրենց կողմից կիրառված հատուկ միջոցների բեկորներից:

Բեկորային վնասվածքներ են ատացել նաև բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Արսեն Բաբայանը:

--00--ԱՀ