Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News

․

ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե եկել է պահը, որ տեսնեն իրենց որոշումների արդյունքները:

«2019թ. սեպտեմբերին Արգավանդ-Շիրակ ավտոճանապարհի կամուրջի հիմնարկեքի արարողությամբ ազդարարեցինք Երևանի նոր ճանապարհային կարևոր հանգույցի շինարարության մեկնարկը։ Այն «Հյուսիս-Հարավ» ծրագրի բաղադրիչներից է, որի կառուցման հարցերը բազմիցս քննարկել ենք «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» կառավարման խորհրդի նիստերում և այդ ժամանակ էլ հաստատել այն։

Այսօր եկել է պահը` տեսնելու մեր որոշումների արդյունքները. շինարարությունը հաջողությամբ ավարտված է, իսկ կամուրջը հանձնվում է շահագործման։

Արգավանդ-Շիրակ կամուրջը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Երևանի համար։ Լինելով Հրազդան գետի վրա կառուցված 5-րդ կամուրջը` այն էականորեն նպաստելու է նաև մայրաքաղաքում երթևեկության թեթևացմանը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավինյանը՝ ընդգծելով, թե մեծ ծրագրերը դեռ առջևում են։

--00--ԱՀ