50 տարի առաջ կատարած սեռական բռնության պատճառով 88-ամյա կարդինալին զրկել են աստիճանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Թեոդոր Մակկարմիկին զրկել են հոգևոր աստիճանից՝ մեղադրելով սեռական հանցագործությունների համար։ Այդ մասին հայտնում է BBC-ն։

ԱՄՆ-ի եկեղեցու ներկայացուցիչները հայտնել են, որ դեռահասի նկատմամբ սեռական հանցագործությունների մեղադրանքը, որը կարդինալին ներկայացվել է 50 տարի առաջ, հավանական է։ Ինքը՝ 88-ամյա Մակկարմիկը, հայտարարել է, որ «չի հիշում», թե նման հանցագործություն է կատարել։

2001-2006 թվականներին Մակկարմիկը Վաշինգտոնի մարզի արքեպիսկոպոսն էր։ Կարդինալական քոլեջից դուրս գալուց հետո նա ապրում էր Կանզասում՝  վանքում,  մենության մեջ։