Էրդողանի հայատարարությունը փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը․ քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Ալիևը Ադրբեջանի իշխող կուսակցության համագումարում հայտարարել է, որ «Մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Գրառումը՝ ստորև․

«Ապագայում դա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են Իրիվանի խանությունը, Զանգեզուրը ու Գյոկչան եւ դրա մասին պետք է իմանան մեր երիտասարդ սերունդը եւ ողջ աշխարհը»։ Դա, ըստ Ալիևի, Ադրբեջանի պետական քաղաքականության ստրատեգիան է։

Օրերս Էրդողանը ասել է, որ իրենց նպատակը Մեծ Թուրքիայի ստեղծումն է, և ով այդ նպատակին խանգարի, կոչնչացվի։ Մեծ Թուրքիան իրենց ստատեգիան է, որը չի կարելի դիտարկել՝ առանց Մեծ Ադրբեջանի ստրատեգիայի։

Դա Թուրքիայի համար գերտերություն դառնալու հավակնության հայտարություն է, ինչպես նաև քրդական հարցի լուծման ճանապարհ՝ քրդերին Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ խեղդելու միջոցով։ Իսկ Ադրբեջանի համար դա թյուրքական աշխարհի սիրտը, իսկ Բաքուն մայրաքաղաքը դառնալու հնարավորություն։

Եթե ուշադիր հետևենք 1920 թթ․ սովետաթուրքական բանակցությունները, ապա այդ ծրագիրն այն ժամանակ է եղել, և դրա համար հող էր նախապատրաստվում Նախիջեւանը Ադրբեջանին կցելու միջոցով, իսկ Սյունիքի պլանը ձախողվում է։ Ինչպես նաև հետագայում Իրանի և Թուրքիայի միջեւ տարածքների փոխանակումը, որպեսզի Թուրքիան Նախիջեւանի հետ սահման ունենա։

Սա արդեն փոխում է Արցախի խնդրի տրամաբանությունը։ Եթե Արցախի խնդիրը չլիներ, միևնույն է, այդ ստրատեգիան կլիներ, ուղղակի դրա մասին բարձրաձայն չէր ասվի։

Էրդողանի և Ալիևի հայտարարությունները Հայաստանի համար ոչ միայն մարտահրվեր է, այլև՝ հնարավորություններ։ Այդ ծրագիրը ոչ միայն Հայաստանի համար է մարտահրավեր, այլև Իրանի, Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպայի։ Ինչո՞ւ, դա արդեն ավելի լայն քննարկման թեմա է։

Նման մարտահրավերների շուրջ են միջազգային կոալիցիաներ ձևավորվում։ Նման միջազգային կոալիցիայի ձևավորումը հենց Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգի հիմքը պետք է դառնա»։