Արևմտյան կառույցների լռությունն արժեք ունի. Ղարաբաղյան բանակցությունների սեղանին է դրա գինը վճարվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

Արդյունքից զատ, յուրաքանչյուր անձ պետք է ունենա առաքելություն, մասնավորապես, ԵՄ դեսպանի առաքելության մասնաբաժիններից մեկը հետևյալն է․ ժողովրդական նորմերի և ժողովրդական արժեքների պահպանումը, որը Հայաստանում այս պահին ոտնահարվում են ամենուր։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կփոխվի, ինչ արդյունք կտա ԵՄ դեսպանության մոտ տեղի ունեցող ակցիաներից։  

«Արևմտյան որոշ կառույցների լռությունն ունի արժեք, և այդ արժեքը հայ ժողովուրդը, մեր պետությունը վճարում է ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում։ Զարհուրելի է պատկերացնել, թե ուրիշ ինչ զիջումների է այդ լռությունը ստանալու գնում Հայաստամի բանակցող Նիկոլ Փաշինյանը»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ