Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Thumbnail

Փետրվարի 19-ի ցերեկը հանրապետության  առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 17-18-ը,19-ի գիշերը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 17-ի և 18-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում փետրվարի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +9-ի։