Ընդդիմության «ստավկան», թե անպայման հաղթելու են, սխալ է. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

«Ես այսօր չեմ տեսնում ռազմավարական ելքեր այն վիճակից, որում ընդդիմությունը հայտնվել է: Ընդդիմության խաղադրույքը, թե անպայման հաղթելու են, սխալ է»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կովկասի» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ի՞նչ անել հիմա, ինչպե՞ս դուրս գալ, որքա՞ն կարելի է գտնվել այդ հրապարակում, և՞ս կես տարի, և՞ս մեկ տարի: Որպեսզի տեղի ունենա ընդդիմության հաղթանակը, պետք է ինչ-որ բան տեղի ունենա, ես առայժմ այդ «ինչ-որ» բանը չեմ տեսնում»,- ասել է քաղաքագետը:

Նրա խոսքով՝ այո՛, միջազգային հանրության կողմից ՀՀ իշխանությունների վրա կա ճնշում՝ ընտրություն կատարելու ուժային կենտրոնների միջև, բայց այն չափից ուժեղ չէ։  

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: