Հացադուլը դադարեցնելու կոչով՝ Արայիկ Հարությունյանն այցելել է կինոռեժիսորին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը այցելել է 15 օր Մատենադարանի առաջ հացադուլի մեջ գտնվող ռեժիսոր Հովհաննես Գալստյանին: Այդ մասին նախարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Գրառումը՝ ստորև․

«Փետրվարի 17-ին՝ հացադուլի 15-րդ օրը, մեր համակիրների հավաքի ու բացօթյա համերգի ժամանակ անսպասելի ու հաճելի հանդիպում ունեցա Արայիկ Հարությունյանի հետ։

Նախարարը եկել էր Հացադուլը դադարեցնելու հորդորով ու խնդրին ամբողջ խորությամբ ծանոթանալու նպատակով։ Շնորհակալ եմ»:

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը հացադուլ է սկսել՝  իր «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումն ապովելու համար: Խնդիրը մշակույթի նախարարության հետ է, որը, սակայն, չի ընդունում այն: