Ակունքում ՔՊ-ական Կարեն Սիմոնյանը պարտվել է անկուսակցական թեկնածուին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության մի շարք բնակավայրերում ՏԻՄ արտահերթ ընտրություններ են անցկացվել:

Ակունք համայնքում ամենաշատ քվեն՝ 561, ստացել է անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը, , իսկ Նորիկ Հայրապետյանը, ում անունը 2018-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ներառված է եղել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում, զիջել է ընդամենը 5 ձայնով՝ ստանալով 556 քվե:

Համայնքապետի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Կարեն Սիմոնյանն ստացել է 469 քվե:

Մյուս թեկնածուների ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ստեփան Ղազարյանը ստացել է 135, Արեգ Մկրտչյանը՝ 274: