Վարդենիսում հաղթել է անկուսակցական Արամ Մելքոնյանը․ նա համայնքի ղեկավարի ԺՊ-ն էր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանն ընտրվել է համայնապետի պաշտոնում:

ԿԸՀ-ն հրապարակել է հանրապետության որոշ մարզերում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց՝ անկուսակցական Արամ Մելքոնյանը ստացել է 1719 քվե:

Մյուս թեկնածուները՝ Կարեն Մկրտչյանն ստացել է 931 ձայն, Արկադի Խաչատրյանը՝ 823 ձայն, Գևորգ Սիմոնյանը 591 ձայն, Արսեն Ամիրխանյանը՝ 555 ձայն, Վահան Զարոյանը՝ 504, Գարսևան Սաղաթելյանը՝ 350, Գրիշա Աղաջանյանը՝ 273: