Պետք է զբաղվել արցախցիների փրկությամբ, ոչ թե կենացներ ասել կամ էժան հույզեր առաջացնել. ՔՊ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News

«ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ Արցախը մնա հայկական, պետք է զբաղվել արցախցիների փրկությամբ, ոչ թե կենացներով կամ էժան հույզեր առաջացնել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Արցախի վերաբերյալ հնչող մտահոգություններին:

«20 տարի երկու լիդեր բանակցել են Արցախի հարցի շուրջ, մանրամասներին տիրապետում  են, և այն, ինչ իրենք ասում են հրապարակում, ազնիվ չէ: Սերժ Սարգսյանը վատ ժառանգություն է ստացել, բանակցային գործընթացին ամենամեծ վնասները Ռոբերտ Քոչարյանն է հասցրել»,- ավելացրեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։