Կապառոս. Բոլոր 5 զգայարաններով կենտրոնացած ենք Ուկրաինայի դեմ խաղի վրա

ՀՈՒՆԻՍԻ 10, 24News   

Կապառոս Հայաստան Ուկրաինա

Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան խաղից առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը պատասխանել է լրագրողների հարցերին.

«Առջևում ունենք 24 ժամ: Տեսնենք՝ ինչպես կվերականգնվենք: Մենք բոլոր 5 զգայարաններով արդեն կենտրոնացած ենք վաղվա խաղի համար: Իհարկե նրանք մոտիվացված են, 20-ից ավելի շատ բարձր որակի ու տաղանդավոր խաղացողներ ունեն, բայց մենք վստահ ենք մեր ուժերին ու կարծում եմ՝ լավ խաղ կանցկացնենք:

Չեմ կարծում, թե մարզադաշտը մեծ ազդեցություն կունենա: Ուկրաինայի հավաքականը վերջին խաղերում արդեն ապացուցել է, որ կարող է լավ հանդես գալ նաև այլ մարզադաշտերում»,- Խոակին Կապառոսի խոսքերը մեջբերում է Armsport.am-ը։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

--00--ԱԱ