ՃՈ-ն Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Ճանապարհային ոստիկանությունը փետրվարի 15-ին ուժեղացված ծառայություն է իրականացրել Երևանում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել 15 վարորդի նկատմամբ, 9 տրանսպորտային միջոց տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք:

Մեկ վարորդ մեքենան վարել է անսթափ վիճակում, 4-ը՝ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրով: Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաև մաքսային կանոնների խախտմամբ շահագործվող տրանսպորտային միջոց:

Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում են եղել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք դրսևորող վարորդները: Հայտնաբերվել է այդպիսի 7 վարորդ: Նշվում է, որ նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն: