Իտալիայի Մոնցա քաղաքում Ջորջիո Պետրոսյանը պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը (89-2-2, 39 նոկաուտ) Իտալիայի Մոնցա քաղաքում կայացած տիտղոսային մենամարտում նոկաուտով հաղթել է ճապոնացի Ատսուշի Տամեֆուսուին: Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում: Այդ մասին տեղեկանում ենք sport.news.am-ից։

Իտալիայում բնակվող հայ մարտիկն առաջին անգամ պաշտպանել է կիսամիջին քաշային կարգում ISKA Super Welterweight World Championship գոտին: Պետրոսյանին է պատկանում նաեւ Bellator Kickboxing չեմպիոնական գոտին: