Նորմալ է, որ ՔՊ անդամները որոշ համայնքներում հաղթել են, որոշներում՝ պարտվել․ Լենա Նազարյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց  «Իմ քայլը» իշխող դաշինքից ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն անդրադարձել է Հայաստանի 24 համայնքներում փետրվարի 17-ին կայացած ՏԻՄ ընտրություններին՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածուներ չի առաջադրել: Կուսակցության 7 անդամները ինքնաառաջադրվել են․ կան համայնքներ, որտեղ նրանց կուսակցության անդամները հաղթանակ են տարել, և համայնքներ, որտեղ պարտվել են, ինչը ԱԺ փոխնախագահը «լիովին նորմալ» է որակել:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի ղեկավարը նորից ընտրվել է գյուղապետ, որին գործող իշխանությունը փաստացի հեռացրել էին պաշտոնից: Նազարյանը պատասխանել է, որ դա քաղաքացիների որոշումն  էր, և նրանք արել են իրենց ընտրությունը:

Լենա նազարյանը նաև նշել է, որ ցանկության դեպքում կուսակցությունը կարող էր բոլոր 24 համայնքներում թեկնածուներ առաջադրել և նրանք հաղթելու բոլոր հնարավորությունները կունենային, սակայն իշխանությունը չեն ցանկանում մենաշնորհային դարձնել քաղաքական դաշտը:

«Մենք հատկապես ցանկանում ենք ազատ թողնել ՏԻՄ ընտրությունները՝ անկախ նրանից նրանք կուսակցության անդամներ են, թե ոչ և որ բնակիչներն իրենք որոշեն՝ ում են նրանք ցանկանում տեսնել իրենց բնակավայրի ղեկավարի պաշտոնում», - ասել է նա: