Վարդանաշենցիները պահանջում են չեղյալ համարել համայնքապետի ընտրությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները պահանջում են չեղյալ համարել համայնքապետի ընտրությունը, որի արդյունքում վերընտրվել է Արթուր Մանուկյանը։ Նրանք բողոքի ակցիա են անցկացնում՝ նշելով, որ նախկինում գյուղի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքացիների են բերել գյուղ, ինչ-որ ձևով նրանց անունները հայտնվել են ընտրացուցակներում, ընտրություն են կատարել, և նախկին գյուղապետը հաղթել է։

«Արթուր Մանուկյանը, 10 տարի լինելով գյուղպետ, ստեղծել է ցանց։ Հանրապետականի ժամանակվա ձևերով նա այսօր կարողացել է շահել ընտրությունը։ Խնդրում ենք Դավիթ Սանասարյանին՝ մեզ մոտ խորացված աուդիտ կատարելու համար։ Կասկածներ, որ չարաշահումներ են եղել»,- ասել է վարչաշենցի ցուցարարը։

Փետրվարի 17-ին Հայաստանի մի շարք մարզերում տեկայացել են ՏԻՄ ընտրություններ։ Վարդանաշենում առաջադրվել է երկու թեկնածու՝ Ալեքսան Սարիբեկյանը և նախկին համայնքապետ Արթուր Մանուկյանը, որը 283 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել: