Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ ղեկավարը քաղաքական թիմից չէր․ թիմից լիներ, փախուստ չէր լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

«ՊՆ-ում փոփոխություններ պետք է արվեն, պատերազմը ցույց տվեց, որ Գլխավոր շտաբի պետը և նախարարը պատասխանատվության տակ չմտան, մեղավոր համարեցին վարչապետին: ԳՇ-ում ևս շատ փոփոխություններ պետք է լինեն, կան մարդիկ, որ գործ չեն անում, պիտի ուղարկվեն պատվավոր հանգստի»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով ՊՆ-ում արվող փոփոխություններին, ըստ որի, ԳՇ պետը դառնալու Է ՊՆ նախարարի առաջին տեղակալը:

«Պատերազմը տանուլ տվեցինք, որովհետև ՊՆ նախարարը քաղաքական թիմից չէր, եթե թիմից լիներ, փախուստներ չէին լինի»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով 44-օրյա քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ պատգամավորը նշեց, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է, ամեն ինչ «ջրի երես» դուրս կգա՝ թե ով է ասել թռեք, հողերը ծախված են. «Եթե քննիչ հանձնաժողով իրենց ոտքով չգան, օրենքի ուժով կգան, պիտի պարզենք՝ ովքեր են դավաճանները, ովքեր՝ հերոսները»:

Մանրամասները՝ տեսանյութում։