Ալիևը կքնի ու չի արթնանա, եթե հանկարծ որոշի դեպի Եվրոպա տանող գազամուղը կառուցել. Հայկ Նահապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Ալիևը կքնի ու չի արթնանա, եթե հանկարծ որոշի դեպի Եվրոպա տանող գազամուղը կառուցել: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:  

Նրա խոսքով՝ ՌԴ-ն թույլ չի տա, որ իր քթի տակ, այսպես ասած, ՌԴ-ն շրջանցող գազամուղ կառուցվի, դրա համար Ալիևը շատ թանկ կվճարի, և ՀՀ-ում Լավրովի ասածը Փառուխի մասին, հենց դա էր վկայում:

«Դա կոշտ զգուշացում էր Ադրբեջանին, եթե շարունակի խաղեր տալ»,- ասել է Նահապետյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական վիճակին՝ բանախոսն ասել է, որ ընդդիմությունը պետք է հստակ նշի իր արտաքին ուղեգծերը, հակառակ դեպքում իշխանությունն օգտագործում է նույնիսկ այս շարժումը՝ աշխարհին ներկայացնելով իբրև ՀՀ-ում ժողովրդավարություն:

Խոսվել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: