Վարչապետը բոլոր սահմաններն անցավ քննարկման ժամանակ․ Գևորգ Գորգիսյան

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

ԱԺ «Լուսավոր Հայաստան»  խմբակցությունը 50 կետից ավելի առաջարկ է ունեցել՝ կառավարությանը ներկայացնելու, սակայն դրա հնարավորությունը չի ունեցել։ Այդ մասին 24News- ի հետ զրույցում նշել է խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ ծրագիրն ԱԺ է բերվել առանց նախապես խմբակցությունների հետ քննարկման։ Ինչ վերաբերում է խորհրդարանում ծրագրի շուրջ ծավալված քննարկմանը՝ Գորգիսյանն ասել է․

«Վարչապետը բոլոր հնարավոր սահմաններն անցավ։ Դա փաստ է, բայց մենք խմբակցությունների հետ պատրաստ ենք աշխատել, որևէ խնդիր չենք տեսնում»։

Գորգիսյանը նշեց, որ շրջանառության մեջ են դնում սահմանադրական բարեփոխումների մի նախագիծ։

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։