Էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները կատարվում են «ջհանգիրյանի մեթոդով»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 14, 24News

datavor.thumb_.jpg

Վահագն Վերմիշյանի գործով ներկայացրածս վերաքննիչ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Վերաքննիչի մյուս դատավորները թոշակի ե՞ն, թե՞ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը այդքան հեղինակություն և իշխանություն չունի մյուս դատավորներին հարկադրելու կատարել պետական պատվերը։ Ձեռքով մակագրությունը վերջնականապես ոչնչացրել է արդարադատությունը կամ դրա լեգիտիմ ակնկալիքը։ Քաղաքական գործերով կան ընդհամենը երեք դատավոր, ում մենք շանս ունենք հանդիպելու․ Արմեն Դանիելյան, Ռուբիկ Մխիթարյան, Մնացական Հարությունյան։ Ավելին՝ օրինակ Նարեկ Մանթաշյանի գործով բողոքը մակագրվել էր Մնացական Հարությունյանին, գնաց դասերի՝ վերամակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին, հայտնեց ինքնաբացարկ՝ մակագրվեց Արմեն Դանիելյանին։ Սա է այն ամենը ինչ պետք է իմանալ քաղաքական գործերով վերաքննության արդի ինստիտուտից։ Հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է, մինչդեռ մակագրությունները շարունակվում են կատարվել «ջհանգիրյանի մեթոդով»։ Դատարանները այս աստիճան քաղաքականացված, կանխատեսելի և վերահսկելի չեն եղել երբեք»,- գրել է Կոչուբաևը։

--00—ՀԶ