Բակո Սահակյանը մասնակցել է Արթուր Մկրտչյանի գործունեությանը նվիրված ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արթուր Մկրտչյանի կյանքին եւ գործունեությանը նվիրված ցուցահանդեսին եւ հուշ-երեկոյին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։