Օտարերկրացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստի բացասական արդյունքի պահանջը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 15, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկանում ենք՝ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ հունիսի 15-ից օտարերկրյա (ներառյալ ՀՀ) քաղաքացիների համար վերացվել է Վրաստան մուտք գործելիս կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած լինելու կամ ՊՇՌ (PCR) հետազոտության բացասական արդյունքը հավաստող հավաստագիր ներկայացնելու պահանջը։

--00—ՀԶ