Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. մահացածի հարազատները փորձել են հրկիզել մեքենան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

Այսօր՝ փետրվարի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 19:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 XS 570 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դարակերտ գյուղի գլխավոր ճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով ծառայողներ, քանի որ տեղեկություն էր ստացվել, որ մահացածի հարազատները փորձել էին ավտոմեքենան հրկիզել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: