Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել պատրիարք Կիրիլի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

1086176.jpg

Բրիտանական իշխանությունները պատժամիջոցներ են սահմանում Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Նրանում նշվում է, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու վանահայրը պատժամիջոցների ներքո է հայտնվել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողությանը ցուցաբերած «նրա զգալի աջակցության պատճառով»: Պատժամիջոցները նախատեսում են ակտիվների սառեցում բրիտանական իրավասության շրջանակներում, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիա մուտքի արգելք:

Նաեւ Լոնդոնը պատժամիջոցների ցուցակում ներառել է ՌԴ նախագահին առընթեր երեխայի իրավունքների խնդրով լիազոր Մարիա Լվովա-Բելովային՝ «ուկրաինացի երեխաներին ստիպողաբար դուրս տանելու եւ որդեգրելու» համար, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Սերգեյ Սավոստյանովին եւ «Վոլգա-Դնեպր» ավիաընկերության ղեկավար Ալեքսեյ Իսայկինին: Պատժամիջոցներ կսահմանեն նաեւ ՌԴ զինված ուժերի չորս գնդապետների նկատմամբ՝ կապված Բուչայի իրադարձությունների հետ եւ Խերսոնում գործող «Հանուն խաղաղության փրկության կոմիտեի» անդամների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 --00—ՀԶ