37-ամյա տղամարդը ցած է նետվել Կիևյան կամրջից․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 16, 24News

․

Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը  18:20–ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը:

Մահացածը Լոռու մարզի բնակիչ, 37-ամյա Յուրի Մ.-ն էր

--00--ԱՀ