ԼՂ ղեկավարությունը կողմ է Արցախի հարցով մեր տեսակետին. Լավրովը ևս ասել է՝ ամենաճիշտ ճանապարհն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին։

«Այնքան լարված էր իրավիճակը, որ ԼՂ ժողովրդի կողմից խնդիր էր դրված, որ եթե խաղաղապահները չեն կարող մեր անվտանգությունն ապահովել, մենք վերադառնանք Հայաստան։

Եվ էդպիսի խոսակցություն եղել է, և պատասխանը հակառակն է եղել ռուսական կողմից, որ՝ ո՛չ, մենք պարտավոր ենք ապահովել ձեր անվտանգությունը, մենք ամեն ինչ կանենք որ անվտանգ ապրեք, դուք կարող եք նաև ներկայացնել ներդրումային ծրագրեր, մենք կարող ենք ֆինանսավորել, դուք պետք է մեր պայմանավորվածությունների շրջանում ապրեք այդտեղ։

Ու դրանից հետո տարածքային կոնֆլիկտներ, արհեստական ինչ-որ իրավիճակներ չենք ունեցել»,-ասել է Խաչատուրյանը։

Այս և այլ թեմաների շուրջ մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

--00—ԼՄ