Կարեն Կարապետյանը Ծառուկյանի խնամու դաչայում «նախկինների» հետ հավաք է արել. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախկին պատգամավոր և Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի դաչայում կազմակերպել է նախկին իշխանական վերնախավի ներկայացուցիչների հավաք, որին ներկա են եղել նաև նախկին նախարարներ և մարզպետներ:

Հավաքի ընթացքում քննարկել են ստեղծված իրավիճակում գործելու հնարավորությունները, այդ թվում՝ միասնական թիմով հանդես գալու միջոցով»: 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: