Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բեռնատարների համար. 52 բեռնատար խցանման մեջ է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Փետրվարի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար:

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 52 բեռնատար ավտոմեքենա: