5 մլն դրամ, «VAZ 2106» մեքենա․ ի՞նչ է հայտարարագրել պատգամավոր Արմեն Խաչատրյանը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակ­ցության պատգամավոր Արմեն Խաչատ­րյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թ. պաշտոնը ստանձ­նելու հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար ան­ձանց էթիկայի հանձնաժողովի պաշտո­նական կայքում հրապարակված փաս­տաթղթից տեղեկանում ենք, որ Ա. Խա­չատրյանը հայտարարագրել է VAZ 2106 մակնիշի ավտոմեքենա: Անշարժ գույք հայտարարագրված չէ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ Արմեն Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 5 000 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 370 660 ՀՀ դրամ: Նշված եկամու­տը գոյացել է աշխատավարձից:

Նշենք, որ խորհրդարանական ընտ­րություններին «Իմ քայլը» դաշինքով առաջադրվելուց առաջ Արմեն Խաչատ­րյանը զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշ­տոնը (2013-2018 թթ․)»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: