Արամ Ա-ն Հայաստանում է. նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News

Thumbnail

Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսն այսօր առավոտյան մեկնել է Հայաստան:

Կիլիկիո կաթողիկուսությունից տեղեկացնում են, որ Նորին Սրբությունը Հայաստանում պիտի լինի երեք օր և հանդիպումներ ունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։