«Արմենիա» ԲԿ-ում հայտնաբերվել է 83-ամյա տղամարդու դի․ նա 6-րդ հարկից ցած էր նետվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐ 19, 24News

Thumbnail

Այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 08։20-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 83-ամյա Մկրտիչ Բարսեղյանի դին, ով նշված հիվանդանոցում բուժում էր ստանում:

Կայքի տեղեկություններով՝ նա իրեն 6-րդ հարկից ցած է նետել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։