Վրաստանը չի կարող պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Ղարիբաշվիլի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 20, 24News

1086553.jpg

Վրաստանը չի կարող Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանել ազգային շահերի եւ անվտանգության մարտահրավերների պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով Քատարի տնտեսական համաժողովի շրջանակում:

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի իրադարձությունների պատճառով: Դրա հետ մեկտեղ Վրաստանը պահպանում է միջազգային պատժամիջոցները: «Մենք հստակ կերպով հայտարարել ենք, որ չենք կարող Ռուսաստանի նկատմամբ ազգային տնտեսական պատժամիջոցներ սահմանել շատ բնական պատճառով: Որովհետեւ մենք ունենք մեր ազգային շահերը, մենք ունենք մեր անվտանգության մարտահրավերները, տնտեսական մարտահրավերները»,-ասել է Ղարիբաշվիլին:

Դրա հետ մեկտեղ Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը միակը չէ, որը հրաժարվել է տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: «Ես որպես պետության ղեկավար պետք է մտածեմ ժողովրդի անվտանգության մասին: Անպայմանորեն, մենք քաղաքականապես կանգնած ենք միջազգային հանրակցության կողքին: Մենք լիակատար համակարգման մեջ ենք գտնվում մեր միջազգային գործընկերների հետ: Ուստի դա մեր դիրքորոշումն Է»,-նշել է վարչապետը, հաղորդել է Sputnik-ը:

--00—ՀԶ