Oգտվելով բնակարանի դուռը բաց լինելու հանգամանքից՝ համակարգիչ էր գողացել. 2 ամիս անց բռնվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

Դեպքը մարտի 23-ին էր եղել: Տերյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից, օգտվելով բնակարանի դուռը կողպված չլինելու հանգամանքից, համակարգիչ էին գողացել: Ահազանգը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվեց օպերատիվ կառավարման կենտրոնից. օտարերկրացի տանտիրուհին, պարզելով եղելությունը, 1-02 էր զանգել: Գողությունը ժամը 15.20-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում էր եղել:

Հաղորդումից երկու ամիս անց ոստիկանության Կենտրոնական և Արաբկիրի բաժիների քրեական հետախույզների համագործակցության արդյունքում պարզվեց բնակարանային գողությունը կատարելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը. 44 տարեկան էր, մշտական բնակության վայր չուներ։ Հունիսի 17-ին էլ պարզվեց նրա գտնվելու վայրը:

Նա հայտնաբերվեց ու ներկայացվեց տարածքային քննչական մարմնին, որտեղ տվեց խոստովանական ցուցմունք և ձերբակալվեց: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

--00—ԼՄ