Ասկերանի շրջանում արգելված թմրամիջոցների ապօրինի աճեցման դեպքեր են բացահայտվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

թմրա

Հունիսի 20-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները Իվանյան գյուղում զննության են ենթարկել Կ.Ա.-ին (ծնված 1975թ.) պատկանող «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, որի սրահում հայտնաբերվել և վերցվել է վերջինիս պատկանող թղթե փաթեթում՝ 4,7 գրամ քաշով սպեցիֆիկ հոտով, մանրացված և չորացված «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող բուսական զանգված: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ցանելու և աճեցնելու կասկածանքով, հունիսի 21-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, զննության են ենթարկել Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի 55-ամյա բնակչի տան բակը, որտեղ հայտնաբերվել և վերցվել է վերջինիս կողմից ցանված և մշակված կանեփանման բույսի 12 թուփ: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

--00—ԼՄ