ՀՀ-ն ներսից չի կառավարվում, բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը․ իշխանական թիմը դարձել է անկառավարելի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Արտակ Զաքարյան Նիկոլ

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը «Անկառավարելի վտագավոր քաոս» խորագրով գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում։

«Հայաստանը ներսից չի կառավարվում, և բռնել է ինքնաոչնչացման ճանապարհը: Իշխանական թիմը դարձել է անկառավարելի: Ակամայից թվում է, թե նիկոլից «վախենում են» և պատրաստ են կատարել նրա բոլոր պահանջները: Բայց իրականում նիկոլը վաղուց չի կառավարում երկիրը: Նա խաբում է հասարակությանը: Նրան խաբում են իր թիմի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Հրապարակային դաշտում նրանք հանդես են գալիս գոյություն չունեցող ձեռքբերումներով, սակայն իրական կյանքում ժողովուրդը ոչինչ չի շահում, ոչ մեկի կյանքում տեղի չեն ունենում փոփոխություններ, բացի համընդհանուր բարդակից:

Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն:

Միակ «սրբազան» պայքարը, որը մղվում է երկրում, դա ընդդիմության դեմ տարվող պայքարն է` կապիտուլյանտների դավաճանական իշխանությունն ու պաշտոնները պահելու նպատակով:

Այդ պայքարի միասնական ճակատում են կառավարությունը, ԱԺ մեծամասնությունը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՔԿ-ն, դատախազությունը, ԲԴԽ-ն, ՊՊԾ-ն, ՊՎԾ-ն, ԱԽՔ-ը, պետեկամուտների կոմիտեն, Հանրային հեռուստաընկերությունը, մեր և օտարերկրյա որոշ դիվանագիտական առաքելությունները, ՀՌՀ-ն, սորոսի գրասենյակն ու իր ԶԼՄ-երը, օտարերկրյա փողերով սնվող ՀԿ-ները, նիկոլի գրպանային «ընդդիմադիր» կուսակցությունները, սոցցանցերի ՊՈԱԿ-ի կեղծարար «վարպետներն» ու իշխանական կայքերը, մարզպետարանները, ՏԻՄ-երը, խոշոր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ և այլն: Այս ամենը միասին վերցրած` ոչ ավելի են, քան 1400-1500 մարդ (ՀՀ չափահաս բնակչության մոտ 0,07%): Ընդհամենը 1500 մարդով, օգտագործելով իշխանական ողջ ռեսուրսները, հրամայելու «իրավունքը», հանրային ու բիզնես ֆինանսները, պետական կառավարման համակարգը, տեղեկատվական բազմազան մանիպուլյացիաներն ու կեղծիքը, բիրտ ուժ կիրառելու միջոցով տպավորություն են ստեղծում, իբրև թե Նիկոլն ունի իշխանություն: Այնինչ` նիկոլը նոյեմբերի 9-ից հետո` Հայաստանում չունի իշխանություն:

Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և իվերջո նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից:

Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում, որ վաճառված արյունալի պատերազմից հետո, բունկերներից ու թաքստոցներից դուրս չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ , մութ անկյուններում թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը (23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին:

Անկառավարելի վտագավոր քաոս է:

Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև հոգևոր ոլորտները:

Ընդդիմադիր շարժման նպատակը` Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության դեմ, Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի վերականգնման շանսերը:

Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա, Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են հայ մարդու կամքից»,-գրել է նա:

--00—ԼՄ