Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքը հրդեհվել է․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

80702_b.jpg

Հունիսի 24-ին, ժամը 08։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուզանդի փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։02-ին, մարվել՝ 09։22-ին։

--00—ՀԶ