ՀԱԷԿ-ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 24, 24News

l-0x0wh-786x458z-1 (1).jpeg

Ս/թ հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև՝ ժամը 20:56-ին, 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին՝ այսպիսով հայտարարելով ՊՆՎ 2022-ի ավարտը:

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն ավարտին հասցնել նախատեսվածից 4 օր շուտ։

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտագության և հուսալիության նորմերի պահպանմամբ:

--00—ՀԶ