Կրասնոդարում Կամո Էգոյանը սրճարանում սպանել է Սերգեյ Հակոբջանյանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

կամո

Սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել  Կրասնոդարի Ապշերոնսկ քաղաքի սրճարաններից մեկում: Երկու ընտանիքների միջև եղած երկարատև տարաձայնությունն ավարտվել է սպանությամբ:

54-ամյա Կամո Էգոյանին չի կաշկանդել ո՛չ սրճարանում եղած մարդկանց բազմությունը, ո՛չ էլ սեղանների շուրջ գտնվող երեխաների ներկայութնունը, նա մտել է սրճարան և կրակել սեղանի մոտ նստած տղամարդուն: Սրճարանի մատուցողուհին անմիջապես վրա է հասել և աթոռ նետել Եգոյանի վրա, ինչից հետո հաճախորդներից մեկին հաջողվել է Կամո Էգոյանին պառկեցնել գետնին ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երկու ընտանիքների միջև տարաձայնությունները սկսվել են  այն բանից հետո, երբ սպանված Սերգեյ Հակոբջանյանը համառորեն Կամո Եգոյանի որդուց  պահանջել է իր պարտքը, սակայն մերժում ստանալուց հետո՝ այրել է Կամո Եգոյանին պատկանող տունը:

Մանրամասները՝ տեսանյութում

--00—ԴԻ

Տեսանյութեր