Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

գեր

Քիչ առաջ ինձ հետ կապվեց Ռուբիկ Մխիթարյանի աշխատակազմի աշխատակիցներից մեկը ու հայտնեց, որ դատավորը հետաձգել է այսօր ժամը 13:00-ին կայանալիք՝ Գերասիմ Վարդանյանի կալանավորման որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նիստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Աշխատակիցը հայտնեց, որ չունի որևէ տեղեկություն, թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է հետաձգվել նիստը:

Նշեմ, որ վերաքննիչ բողոքն իմ կողմից ներկայացվել է դեռևս մայիսի 17-ին։

Ամեն դեպքում Ռուբիկ Մխիթարյանին մաղթում եմ առողջություն և ներքին ներդաշնակություն։

Ինչ վերաբերվում է Գերասին, ապա նա ինչպես միշտ պինդ է և ուժեղ, իսկ Ռուբիկ Մխիթարյանին առհասարակ որևէ բան չի մաղթում»,- գրել է Գալստյանը։

--00—ԴԻ